|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթ օրը հայտարարել է, որ իրեն անհանգստացնում են վերջին տարիներին Հունաստանի ու Եգիպտոսի լավ հարաբերությունները:
«Մեզ համար տխուր է տեսնել, որ եգիպտական ժողովուրդը ստիպված է անցնել հույն ժողովրդի կողմը: Մենք տխուր ենք՝ տեսնելով, որ եգիպտացիները համերաշխ են հույների հետ»,- ուրբաթօրյա աղոթքից հետո լրագրողներին ասել է նա:
Հայտարարությունը հաջորդել է չորեքշաբթի և հինգշաբթի օրերին Եգիպտոսի և Թուրքիայի պաշտոնյաների միջև Կահիրեում տեղի ունեցած բանակցություններին՝ ուղղված երկու երկրների՝ 2013 թ. ի վեր խաթարված հարաբերությունների վերականգմանը:
«Եգիպտոսի ժողովուրդը և թուրք ազգը պատմական միասնություն ունեն»,- ասել է Էրդողանը՝ նշելով, որ երկու կողմերի միջև նոր հանդիպումներ տեղի կունենան:
Մեկնաբանությունները կտրուկ հակադրվում են վերջին տարիներին Էրդողանի արած հայտարարություններին, երբ նա Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսիին անվանում էր «պուտչիստ» ու «բռնակալ» և ապաստան էր առաջարկում «Մուսուլման եղբայրներ»-ի անդամներին: