|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սիրելի բարեկամներ, այսօր Հաղթանակի և խաղաղության տոնն է : Շնորհավորում եմ բոլորին այս պայծառ և հավերժ տոնի առթիվ: Այս մասին գրել է նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Բոլոր հաղթանակները պատմական նշանակություն ունեն, բայց առաջին հերթին օգնում են մեզ չկորցնել հավատը ինքներս մեր հանդեպ: Ոչ ոք չի կարող մեզնից գողանալ մեր հաղթանակները՝ դրանք ձեռք են բերվել արյամբ, հավատքով և անձնազոհությամբ։
Մաղթում եմ, որ 2021 թ. Մայիսի 9-ը նոր հույսի և վերածննդի սկիզբը լինի, այն հույսի, որը նենգորեն գողացան մեզանից 2018-ի մայիսին: Մեզնից գողացել են հույսը, բայց ոչ՝ հաղթանակը։ Եվ մենք այդ հույսը անպայման վերականգնելու ենք։
Հայաստանը՝ հաղթանակ է:
Հայաստանը՝ խաղաղություն և արժանապատվություն է»: