|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Առնվազն 163 պաղեստինցի է վիրավորվել Արեւելյան Երուսաղեմի Ալ Աքսա մզկիթի վրա իսրայելական ոստիկանության հարձակման և այդ մզկիթի շուրջ բախումների արդյունքում: Այս մասին ասվում է Պաղեստինի Կարմիր մահիկի հաղորդագրության մեջ:
Իսրայելական ոստիկանությունը ներխուժել է սրբավայր մահմեդական ուրբաթօրյա աղոթքի ժամանակ՝ փորձելով ձայնային ու գազային նռնակներով ցրել հավատացյալներին:
Բախումներ են սկսվել պաղեստինցիների ու ոստիկանության միջև, որոնք փորձել են արգելափակել մուտքը մուսուլմանների համար սրբազան Ալ Աքսա մզկիթ:
Իսրայելի անվտանգության ուժերը խլացնող նռնակներ և ռետինե փամփուշտներ են արձակել ցուցարարների ուղղությամբ, իսկ պաղեստինցիները պատասխանել են՝ քարեր և ապակե շշեր նետելով: