|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Թուրքիան ակնկալում է, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կկարգավորվի հունիսի սկզբին, և կվերականգնվեն ռուսաստանցի զբոսաշրջիկների այցելությունները: Այս մասին հայտնել է երկրի տուրօպերատորների ասոցիացիայի (TURSAB) ներկայացուցիչը:
Ըստ նրա՝ վերջին շրջանում Թուրքիայում գրանցվում է կորոնավիրուսի դեպքերի նվազում: Անցած օրվա ընթացքում վարակվել է 26 հազար մարդ, ինչը երկու անգամ պակաս է ապրիլի 16-ին գրանցված առավելագույնից:
«Հուսով ենք, որ հունիսի 1-ին երկրում համաճարակաբանական իրավիճակը կվերականգնվի, և դռները ռուսաստանցի զբոսաշրջիկների համար կրկին կբացվեն: Մեր գործակալություններնաշխատում են, մենք սպասում ենք ռուսներին»,- ասել է ՌԻԱ «Նովոստի»-ի զրուցակիցը։