|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Վերածնվող Հայաստան» կուսակցության կազմում:
«Որոշում եմ կայացրել շարունակել իմ քաղաքական ուղին «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ: Կուսակցությունը ստեղծվել է՝ իր հիմքում ունենալով Սյունիքը: Այն հետպատերազմյան Հայաստանում ստեղծված կուսակցություն է, որը ստեղծվել է անհրաժեշտաբար: Գործող իշխանությունը համապատասխան ջանքեր և արդյունավետ գործողություններ չի իրականացրել և, մեծ հաշվով, անտարբերության է մատնել Սյունիքը»,- ասաց Գրիգորյանը լրագրողներին:
Նա նշեց, որ լավ աշխատանքի արդյունքում կուսակցությունը լուրջ շանսեր ունի: