|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Բեռլինը պաշտոնապես մերժում է Կիպրոսում երկու պետությունների ստեղծմամբ հիմնախնդիրը լուծելու տարբերակը, որն առաջարկում է Էրդողանի ռեժիմը:
Ըստ Գերմանիայի ԱԳՆ խոսնակի՝ Ժնևի բանակցությունների ձախողումը քիչ թե շատ կանխատեսելի էր ու կանխորոշված: Մասնավորապես՝ Կիպրոսում երկու առանձին պետությունների ստեղծման առաջարկը անհամատեղելի է ՄԱԿ–ի կողմից առաջարկվող դաշնային, երկգոտի տարածք ստեղծելու հետ: «ՄԱԿ-ի բանաձևը մնում է որպես միջոց Բեռլինի համար»,- նշվում է Գերմանիայի ԱԳՆ–ի հայտարարության մեջ։
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան պնդում է Կիպրոսում երկու առանձին պետության ստեղծման գաղափարը, իսկ ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշը հայտնել էր, որ Ժնևում տեղի ունեցած բանակցությունները մտել են փակուղի։