|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վրաստանի իշխանությունները թույլ չեն տվել ռուսական զրահաբաճկոններ տեղափոխող երկու բեռնատարի անցնել Հայաստան. հայտնում է «Վզգլյադ»-ի վրացի թղթակիցը։
Բեռնատարները մեկ ամսից ավելի կանգնած են ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետում, բայց Վրաստանը, որը Լեռնային Ղարաբաղում պատերազմից հետո զգույշ է ռազմական բեռի տարանցման հարցում, թույլ չի տվել փոխադրել այդ բեռները։
Հիշեցնենք, որ պատերազմի օրերին Հայաստան և Ադրբեջան ռազմական բեռներ տեղափոխելն արգելած Վրաստանը բազմիցս թույլատրել էր ռազմական նշանակության բեռների տեղափոխումը Ադրբեջան։