|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Երեկ երկու՝ առաջին հայացքից միմյանց հակոտնյա ուժ համաձայնության եկան դաշինքով ընտրությունների գնալու հարցում՝ Հայաստանի հանրապետական եւ «Հայրենիք» կուսակցությունները։ Երկու հին եւ նոր կուսակցության միավորումից դեռ պարզ չէ, թե ինչ է ծնվելու, սակայն, ամեն դեպքում, միավորումներն ու կոալիցիաները պետք է ողջունել, քանի որ մասնատված քաղաքական դաշտը ոչ մի լավ բան չի նշանակում։ Դրանից, որպես կանոն, շահում է իշխանությունը, տուժում է երկիրը։ Որքան շատ միավորումներ լինեն, այնքան հեշտ կլինի ընտրողի համար կողմնորոշվելը, եւ այնքան քիչ ձայներ կփոշիանան։ Իսկ այս ընտրությունները խոստանում են լինել աննախադեպ՝ մասնակիցների թվով»,- գրում է թերթը։