|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Կարմիր շուկայում մեկնարկել են նոր թաղամասի կառուցման աշխատանքները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը:
«Կարմիր շուկայում մեկնարկել են նոր թաղամասի կառուցման աշխատանքները...
Երկու օր առաջ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի ու գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի հետ միասին այցելել ենք Թաղավարդ ու Կարմիր շուկա համայնքներ: Ծանոթացել ենք գյուղերի անվտանգային պայմաններին, տեղահանվածների հիմնախնդիրներին և զրույցներ ենք ունեցել մի խումբ բնակիչների հետ:
Շփումների արդյունքում մեզ համար ավելի հստակ են դարձել առկա հիմնախնդիրներն ու բնակիչների մտահոգությունները, ես նրանց եմ փոխանցել տարբեր հարցերի շուրջ գործադիր իշխանության մոտեցումներն ու առաջիկա ծրագրերը: Ուրախալի էր արձանագրել, որ առկա մտահոգությունների ու մարտահրավերների պայմաններում գրեթե ոչ մի դատարկ տուն չկար, և տեղի բնակիչները շարունակում են կյանքը պլանավորել հայրենի գյուղերում:
Ամենակարևոր նորությունն այն էր, որ Կարմիր շուկա համայնքում արդեն մեկնարկել են տեղահանվածների համար կառուցվող՝ ավելի քան 100 բնակարանանոց նոր թաղամասի շինարարական աշխատանքները: Բետոնային հիմքերի կառուցմանը զուգահեռ արագորեն տեղադրվելու են արագ հավաքովի տներ, և, հուսամ, կարճ ժամկետում թաղամասը պատրաստ կլինի բնակեցվելու համար»: