|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հայաստանի արտգործնախարարությունը խստորեն դատապարտում է Հնդկաստանի անկախության եւ պետականության խորհրդանիշ, խաղաղության առաջամարտիկ եւ հումանիստ Մահաթմա Գանդիի հուշարձանի պատվանդանի կոտրումը եւ հրկիզումը:
«Սա սադրանք է՝ ուղղված դարավոր եւ անկախությունից ի վեր դինամիկ զարգացող հայ-հնդկական բարեկամության դեմ: Հուշարձանների պահպանման խնդիրը բոլորիս պարտավորություն է, եւ վանդալիզմի ու պղծման ցանկացած նման արարք ոտնձգություն է համամարդկային արժեքների դեմ, որի իրականացնողները պետք է ենթարկվեն պատասխանատվության օրենքի շրջանակներում»,– ասվում է հաղորդագրության մեջ։