|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
Հայաստանում առկա բոլոր խնդիրների հիմքում ընկած է կառավարման ճգնաժամը: Այս մասին աջակիցների հետ կայացած հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Վատ է կառավարվել տնտեսությունը, ինչի արդյունքում ունենք տնտեսական անկում, պատերազմի ապաշնորհ կառավարման հետևանքով մենք ունենք պարտություն, զոհեր ու բազմաթիվ գերիներ։ Նրանց հետ վերադարձնելու անկարողությունը նույնպես կառավարման հմտություններից զուրկ պետական իշխանության մասին է խոսում։ Պետական կառավարման ճգնաժամի վերացմամբ հնարավոր է հզորացնել Հայաստանը: Ամրապնդելով մեր բանակցային դիրքերը՝ հնարավոր է վերադարձնել գերիներին, Շուշին ու Հադրութը, դառնալ տարածաշրջանի ամենաուժեղ պետությունը»,- նշել է Քոչարյանը։