|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ ոստիկանությունը պայթուցիկ սարք է հայտնաբերել Ստամբուլի ավտոկայարանում. հայտնում է Hurriyet- ը:
Նրա խոսքով՝ երկրում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) անդամները 5 կգ պայթուցիկ են բերել այդտեղ: Սարքը հայտնաբերվել է մեքենայում, այն վնասազերծվել է:
Սոյլուն բացատրել է, որ հարձակումը կանխվել է ոստիկանության զգոնության և հետախուզական ծառայությունների աշխատանքի արդյունքում: Երկու մարդ բերման է ենթարկվել:
«Այնտեղ հազարավոր մարդիկ կային: Նրանց, ովքեր տեղադրել էին պայթուցիկ նյութերը, բռնել են»,- ասել է նախարարը: