|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմաթ Հաջիևը Israel Yom թերթին տված հարցազրույցում առաջարկել է, որ Բաքուն միջնորդ լինի Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունների բարելավման համար:
Հիքմեթ Հաջիևն իր հարցազրույցում ասել է. «Թուրքիան մեր եղբայրն է, Իսրայելը՝ մեր ռազմավարական դաշնակիցը: Մենք ուզում ենք, որ մեր ընկերներն իրար հետ ընկերություն անեն: Բաքուն պատրաստ է անցկացնել Իսրայել-Թուրքիա հանդիպումը: Թուրք-իսրայելական հարաբերությունների բարելավումը մեր քաղաքականության հիմնական գերակայություններից է, և Իլհամ Ալիևը հատկապես ակտիվ է այս ոլորտում»:
Ավելի վաղ մի շարք փորձագետներ ենթադրում էին, որ ԱՄՆ-ում Ջո Բայդենի իշխանության գալուց հետո, որը վճռական է վերանայել Թրամփի դարաշրջանի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում, Վաշինգտոնի երբեմնի մերձավոր դաշնակիցները կարող են համագործակցել՝ հնարավոր մարտահրավերներին դիմակայելու համար: