|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ֆրանսիայի Վալ դ'Ուազ դեպարտամենտի պատգամավոր, նախկին սոցիալիստ Ֆրանսուա Պուպոնին երկրի խորհրդարան է ներկայացրել նոր բանաձև, որով կոչ է արվում Ֆրանսիային՝ Ադրբեջանից պահանջել վերադարձնել ռազմագերիներին և խաղաղ բնակիչներին ռազմական գործողություններից հետո: Այս մասին ֆրանսիացի պատգամավորը գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ հրապարակելով բանաձեւի նախագիծը:
«Ես առաջարկ արեցի ընդունել բանաձև հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման վերաբերյալ: Արցախում Ադրբեջանի հետ հակամարտությունից հետո շատ հայ զինվորներ դեռ գտնվում են Ադրբեջանում և սպասում են հայրենադարձության: Ադրբեջանի այս պրակտիկան լիովին հակասում է միջազգային իրավունքի նորմերին և Ժնևի կոնվենցիային: Ֆրանսիան պետք է կոչ անի Ադրբեջանին՝ ազատել նրանց, և սա է իմ բանաձևի իմաստը: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն խորհրդարանականներին, որոնք համաձայնել են ստորագրել այն»,- գրել է Պուպոնին: