|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի սիրելի ընկերներ, բարեկամնե՛ր եւ գործընկերներ,
Շնորհաւորում ենք ԱՄՆ նախագահ Ջօ Բայդէնի կողմից 2021 թւականի Ապրիլի 24-ին, Հայոց Ցեղասպանութեան պաշտօնապէս ճանաչման առթիւ: Այս իրադարձութիւնը ոչ միայն իրաւական ու քաղաքական առումով կարեւոր վկայութիւն է մարդկութեան դէմ իրագործւած եւ անպատիժ մնացած մեծ ոճրագործութեան, այլեւ արտացոլում է այդ պաշտօնական ճանաչման հեղինակների ողջախոհութիւնն ու մարդկային մեծ արժանիքները:
Անկասկած Հայ դատի արդար լուծման ուղղութեամբ այս ձեռքբերումն իրականացել է Ձեր տարիների ծաւալուն եւ անխոնջ գործունէութեան շնորհիւ: Դուք երկար տարիների Ձեր աշխատանքով տիպար էք հանդիսանում համայն հայութեանը՝ չվհատւելու, հայրենանւէր աշխատելու եւ ազգի ընդհանրական շահերը ամէն բանից վերը դասելու իմաստով:
Զօրակցում եւ յաջողութիւն ենք մաղթում Ձեր յետագայ աշխատանքներին՝ Հայ Դատի արդար լուծման համահայկական պայքարում:
Նոր Ջուղայի Հայ Դատի գրասենեակ
Սպահան-Իրան
26 ապրիլ 2021 թ.