|
Փոխարժեքներ
25 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
«PARA TV»-ի տնօրեն, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի կինը՝ Էլիզաբեթ Պետրոսյանը, ՊԵԿ քննչական վարչություն է հրավիրվել՝ վկայի կարգավիճակով, պատասխանել հարցերին։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Վահե Հակոբյանը։
Նրա փոխանցմամբ՝ անհասկանալի է, թե ինչու է կինը հրավիրվել ՊԵԿ, նրան անհասկանալի ինչ-որ գործերի մասին են հարցեր տվել՝ «PARA TV»-ի հետ առնչվող եւ չառնչվող, եւ այլ տարաբնույթ հարցեր։
«Փաստաբաններից իմացանք, թե ինչի մասին է խոսքը, բայց մեզ համար անհասկանալի է։ Ինչ- որ հիմնարկներից եւ կառույցներից են հարցնում, որոնց հետ առհասարակ առնչություն չունենք։ Սա միանշանակ քաղաքական հետապնդման շարունակությունն է»,- նշել է նա՝ հավելելով, որ Պետրոսյանն արդեն մոտ 30-40 րոպե է, ինչ դուրս է եկել ՊԵԿ քննչական վարչությունից։
Տես նաև՝ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի կինը ՊԵԿ քննչական վարչությունում է: