|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը ապրիլի 23-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: Այդ մասին հայտնում է թուրքական Sabah լրատվական գործակալությունը:
Ավելի վաղ թուրք նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հեռախոսազրույցի ընթացքում մանրամասն քննարկվել էին տարածաշրջանային խնդիրները:
Քալընի և Սալիվանի զրույցի ընթացքում գոհունակություն է հայտնվել, որ երկու ղեկավարները որոշել են հանդիպել ՆԱՏՕ-ի հունիսյան գագաթնաժողովում: Քալընը նշել է, որ, չնայած առկա տարաձայնություններին, Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններում փոխադարձ հարգանքի շրջանակներում, առաջնահերթությունը պետք է տրվի ընդհանուր և ռազմավարական շահերին: