|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սույն թվականի ապրիլի 24-ին, տեղական ժամանակով ժամը 03:54-ին (Գրինվիչի ժամանակով` ապրիլի 23-ին, ժամը 23:54-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.08⁰ և արևելյան երկայնության 44.62⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան, Երևան քաղաքից 15 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 2-3 բալ ուժգնությամբ: