|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սիրիայում նախագահական ընտրությունները, որոնք նշանակված են 2021 թվականի մայիսի 26-ին, միջազգային հանրության կողմից չեն կարող համարվել օրինական: Այս կարծիքը ուրբաթ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Թանջու Բիլգիչը:
«Սիրիայի ռեժիմի (նախագահ Բաշար ալ Ասադի) կողմից 2021 թվականի մայիսի 26-ին հայտարարված նախագահական ընտրություններն անհամատեղելի են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254-ի կողմից ներկայացված ճանապարհային քարտեզի չափանիշների հետ: Ընտրությունները, որոնք 7 մլն սիրիացու զրկել են ընտրելու իրավունքից, ազատ և արդար չեն կարող համարվել օրինական միջազգային հանրության կողմից», - ասել է Բիլգիչը:
Նրա խոսքով՝ «Թուրքիան կշարունակի աջակցել սիրիական հակամարտության քաղաքական լուծում գտնելու ջանքերին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևի հիման վրա»: