|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր երեկոյան հայտարարվեց, որ Սյունիքի մարզում խայտառակված գերագույն գլխավոր հայրենավաճառին պատրաստվում են «ըստ պատշաճի» դիմավորել նաև Արարատի մարզի քաղաքներում, Երևան մտնելիս և կառավարական ամառանոցների մուտքի մոտ:
Պարզվեց՝ այդ հայտարարությանն արձագանքել են միայն ոչ մեծ թվով արժանապատիվ քաղաքացիներ, որոնց հանդեպ հենց այս պահին ամենադաժան կերպով բռնություններ են կիրառում և բերման ենթարկում՝ չխնայելով անգամ կանանց ու աղջիկներին:
Հարց. ու՞ր են կտրուկ գործողությունների սիրահարները, ո՞ւր են գրասենյակային հեղափոխականները, ովքեր առիթը բաց չեն թողնում մեղադրելու ընդդիմությանը՝ կտրուկ գործողությունների չգնալու մեջ: Թե՞ վերջիններս այսպիսի ակցիաները մանր բաներ են համարում, որն ինքնին շատ սխալ մոտեցում է. հենց այսպիսի իրավիճակներն են նաև նպաստելու դավաճանի հեռացմանը:
Հ.Գ. Վերոնշյալն, իհարկե, չի վերաբերում բազմաթիվ արժանապատիվ քաղաքացիներին, ովքեր հարգելի պատճառներով չեն կարողացել ներկայանալ բողոքի ակցիայի վայրեր: