|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Զոհված զինծառայողների աճյունների որոնումները երեկ՝ ապրիլի 16-ին, Որոտանի շրջանում ավարտվել են ապարդյուն:
Այս մասին տեղեկացրել են Արցախի հանրապետության արտակարգ իրավիճակների ծառայությունից։
Փրկարարական մեկ ջոկատով աշխատանքներն այսօր շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությամբ:
Վերջին 3 օրերի ընթացքում զինադադարից հետո հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը չի փոխվել. 1542:
Հրապարակված թվից 27-ը՝ նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են, մյուսները՝ ռազմագործողությունների մասնակիցներ: