|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ռուսաստանը կարտաքսի ամերիկացի 10 դիվանագետի: Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Սա Մոսկվայի հայելային պատասխանն է նախօրեին Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցներին:
Բացի այս, Սերգեյ Լավրովի խոսքով, կարգելվեն Ռուսաստան ԱՄՆ-ի պետքարտուղարության աշխատակիցների կարճատեւ աշխատանքային այցերը: Ռուսաստանում ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչություներն էլ այլեւս չեն կարողանա աշխատանքի վերցնել Ռուսաստանի կամ որեւէ 3-րդ երկրի քաղաքացիների: Պատժամիջոցներ կսահմանվեն ամերիկացի 8 գործիչների նկատմամբ:
Այսօր ավելի վաղ, Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանին խորհուրդ է տվել Վաշինգտոն մեկնել ու այնտեղ լուրջ խորհրդակցություններ անցկացնել: