|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Կանադայի խորհրդարանի անդամ եւ Կանադա-Հայաստան խորհրդարանական խմբակցության նախագահ Բրայըն Մեյը հատուկ նամակ է հղել Կանադայի արտաքին գործերի նախարարին, որում խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից իրագործված՝ հայկական մշակութային եւ հոգեւոր ժառանգության սրբապղծումը եւ պահանջել հայ ռազմագերիների անհապաղ վերադարձ հայրենիք․ հայտնում է Կանադայի Հայ Դատի հանձնախումբը։
Բրայըն Մեյը նաեւ պահանջել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիտորդներին հնարավորություն տրվի հետաքննական այցելություն կատարելու Արցախ՝ ստուգելու համար հայկական պատմական հուշարձանների վիճակը։