|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Լոռու մարզպետարանը օրերս հայտարարություն էր տարածել առ այն, որ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր շնորհակալագրով պարգևատրել է ոճաբան Արմեն Խուդադյանին՝ շուրջ 20 տարի Վանաձոր քաղաքում իրականացրած բեղմնավոր աշխատանքի, միջազգային մրցույթներում Լոռու մարզը պատվով ներկայացնելու, 2020թ. լավագույն ոճաբան ճանաչվելու և աշխարհահռչակ ոճաբան Գեորգի Կոտի հայտարարած մրցույթում՝ որպես սանրվածքների նկարիչ-մոդելավորող, «Ոսկե դիպլոմի» արժանանալու համար:
«Մարզի ղեկավարը Ա. Խուդադյանին մաղթել է աշխատանքային նորանոր ձեռքբերումներ: Վերջինս իր հերթին երախտագիտություն է հայտնել գնահատանքի համար»,- ասվում էր հայտարարության մեջ։
Politik.am-ի հաղորդմամբ՝ ոճաբանի պարգևատրման պատճառն առավել քան հիմնավոր է՝ Արմեն Խուդադյանը մարզպետի կնոջ վարսավիրն է։