|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հայաստանում ապրիլի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 726 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 204 053-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 22 քաղաքացի, մահացածների թիվը 3775 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք։ Ապրիլի 13-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 955 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 24 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4730-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 824 է, ընդհանուր առողջացածներինը՝ 183 660, փաստացի բուժվողներինը՝ 15 663 (մեկ օրում նվազել է 122-ով): Մեկ օրում արվել է 3427 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 909 604 թեստ: