|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Համապարփակ համագործակցության մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի` Թեհրան այցի ընթացքում: Այս մասին երկուշաբթի մամուլի ասուլիսում ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն:
«Ռուսաստանն առաջին երկրներից էր, որի հետ հարաբերությունները սկսել են կարգավորվել համաձայնագրով: Մենք գործողություններ ձեռնարկեցինք այն երկարացնելու համար, և այն, ինչ կստորագրվի վաղը, կլինի այդ ջանքերի արդյունքը»,- նշել է նա:
Ռուսաստանի և Իրանի միջև հարաբերությունների հիմունքների և համագործակցության սկզբունքների մասին պայմանագիրը ստորագրվել է 2001 թվականի մարտին, և դրա գործողության ժամկետը ավտոմատ կերպով երկարացվում է յուրաքանչյուր հինգ տարին մեկ: Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը 2020 թ.-ի սեպտեմբերի 24-ին՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ, ասել է, որ իրանական կողմը մտադիր է դիտարկել փաստաթուղթը թարմացնելու հնարավորությունը`հաշվի առնելով առկա իրողությունները:
Լավրովը պաշտոնական այցով կմեկնի Թեհրան ապրիլի 13-ին և կհանդիպի Իրանի արտգործնախարարի հետ: Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել միջուկային համաձայնագիրը, երկկողմ համագործակցությունը և իրավիճակը տարածաշրջանում: