|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 7 միլիարդ դոլարով կկրճատի ռազմական բյուջեն: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Գործակալության զրուցակիցները հայտնել են, որ նոր ֆինանսական տարում Բայդենը նախատեսում է Պենտագոնին հատկացնել 715 միլիարդ դոլար՝ 722 միլիարդ դոլարի փոխարեն, որը ցանկանում էր ծախսել Թրամփի վարչակազմը: Այնուամենայնիվ, գնաճի պատճառով գումարների իրական տարբերությունը կկազմի ընդամենը 0,4 տոկոս:
Ենթադրվում է, որ ռազմական բյուջեի մի մասըն ուղղվելու է Պենտագոնի շրջանակներում իրականացվող բնապահպանական նախաձեռնություններին: Միևնույն ժամանակ, վերջին 10 տարվա ընթացքում առաջին անգամ 2022 ֆինանսական տարվա բյուջեն չի նախատեսում ռազմական և ոչ ռազմական ծախսերի հստակ բաժանում, ուստի ԱՄՆ Կոնգրեսը կկարողանա պաշտպանական միջոցների մի մասը վերափոխել այլ կարիքների: