|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիսի Լեռնագործների փողոցի թիվ 25 շենքի դիմաց, ավտոմեքենա է այրվում․ տեղեկացնում է shamshyan.com–ը։
Դեպքի վայր ժամանած հրշեջները մարել են Mercedes 600 մակնիշի 64 VV 600 համարանիշի ավտոմեքենայում բռնկված կրակը։
Պարզվել է՝ այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ ամբողջությամբ, և բեռնախցիկի հատվածը։
Կայքի հետ զրույցում ավտոմեքենայի սեփականատեր Լիլիթ Ադյանն ասել է. «Սա միտումնավոր է այրվել, ու հիմա Վարդենիսի ոստիկանները փորձում են սարքեն, թե իբրև ավտոմեքենան անսարքության հետևանքով այրվել է։ Դա սուտ է, մեքենայի վրա բենզին են լցրել և այն հրկիզել»։