|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ իլհամ Ալիևի հետ: Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, զրուցակիցները շարունակել են քննարկումները Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի, նրա հետագա կայունացման մասին՝ համապատասխան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների:
Մասնավորապես, առարկայական դիտարկվել են խաղաղության ապահովման, անվտանգության և տարածաշրջանի սոցիալտնտեսական աստիճանական զարգացման հարցերը, ինչպես նաև տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման աշխատանքների ընթացքը:
Միաժամանակ, հաշվի են առնվել Մոսկվայում ապրիլի 7-ին կայացած ռուս-հայկական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքները:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել շփումները տարբեր ձևաչափերով: