|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ապրիլի 5-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի և մի խումբ այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ, այցելել է Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնք և մասնակցել նոր այգու տնկման աշխատանքների մեկնարկին, որը նախաձեռնվել է արմատներով Հադրութից սփյուռքահայ գործարարի կողմից։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի մամուլի գրասենյակից:
«Հադրութի և բռնազավթված մյուս շրջանների վերադարձի և Հայրենիքի կայուն անվտանգության ապահովման նպատակներին հասնելու ճանապարհը սկսում է Արցախի շենացումից։ Դրա կարևոր բաղադրատարրերից մեկը տնտեսության վերակազմակերպումն է»,- նշել է նախագահ Հարությունյանը՝ մասնակցելով նոր այգու առաջին տունկերը հողին պահ տալու արարողությանը։
Նախագահը եղել է նաև Ասկերանի շրջանի Սառնաղբյուր, Վարդաձոր և Դահրազ գյուղերում։ Քննարկվել են շփման գծի ամրակայմանը, բնակչության անվտանգ կենսագործունեությանը, բնակարանաշինությանը և ենթաշրջանի զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։