|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն ջերմագին շնորհավորեց Հայաստանի իշխանություններին Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առթիվ այն դեպքում, որ նախկինում պահանջում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը․ ըստ Yerkir.am-ի «Եռաբլուր» պանթեոնում լրագրողները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանից հետաքրքրվեցին ՝ արդյո՞ք եկեղեցու դիրքորոշման մեջ փոփոխություն կա։
«Դուք նշեցիք, որ պահանջում էր հրաժարականը, և դուք նշեցիք, որ շնորհավորել է՝ հետևությունները թողնում եմ ձեզ»,-ասաց Արշակ սրբազանը։
Նա առաջարկեց մեկնաբանություն խնդրել Կիլիկիո կաթողիկոսարանից՝ բացատրություն կգտնեն տալու, իսկ դիրքորոշման փոփոխություն, ամենայն հավանականությամբ, չկա։
«Մայր աթոռ Սուրբ Էջմածնում, ի դեմս Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մեր բարձրաստիճան հոգևորականները իրենց դիրքորոշումն արտահայտել են։ Փորձեք ՄԵծի տանն Կիլիկիո կաթողիկոսարանից մեկնաբանություն ստանալ, չեմ կարծում դիրքորոշման փոփոխություն է եղել, կարծում եմ բացատրություններ կգտնեն տալու»,-ասաց Արշակ սրբազանը։
Մանրամասն՝ տեսանյութում․