|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ ապրիլի 4-7-ն օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Սյունիքի հովտային գոտում արդեն ապրիլի 8-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +27․․․+30, Արարատյան դաշտում և Երևանում +26․․․+28 աստիճանի։
Հանրապետության տարածքում՝ ապրիլի 3-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ: Ապրիլի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 4-8-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:
Երևան քաղաքում՝ ապրիլի 3-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում
Երևան քաղաքում