|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայկ Չոբանյանը հայրենադավ իշխանության կաբինետում մի կարճ շրջան Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար աշխատելու ճանապարհին կարևոր է համարել այսուհետ օգտվել նաև «Սիգնալ» կապի տեսակից, որն առավել քան պաշտպանված է: Yerkir.am-ի տվյալներով՝ նա այսօր միացել է նշված համակարգին: Չոբանյանը, հավանաբար, նման ցուցում է ստացել կառավարության մյուս ներկայացուցիչներից:
Փաստորեն, սեփական երկրում կառավարության անդամներն իրենց ազատ չեն զգում: Իսկ խեղճ քաղաքացին ինչպե՞ս ազատ զգա իրեն, եթե պաշտոնյաները չեն վստահում ռեժիմին և թաքցնում են անձնական տվյալներ: Դե, ինչ-որ տեղ երևի ճիշտ որոշում է կայացրել Հայկ Չոբանյանը, քանի որ հայրենիքը թշնամուն հանձնող իր կառավարության համար գոյություն չունեն բարոյական սկզբունքներ, բանկային, անձնական կյանքի, քրեական դատավարության և այլ գաղտնիքներ:
Ինչևէ, արձանագրենք, որ նախարար դառնալու գործառույթների մեջ է մտնում նաև սեփական երկրում ոչ մեկին չվստահելը:
Սրանք են Փաշինյանի իշխանության բարքերը, վայելե՛ք, պարո՛ն Չոբանյան: