|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կորոնավիրուսի նոր դեպքերի նվազման պատճառով իսրայելական հիվանդանոցները սկսում են փակել COVID բաժանմունքները․ հաղորդում է Ynet-ը:
«Վարակման մակարդակը միանիշ թվի է իջել, որոշ բժշկական կենտրոններ հայտնում են, որ վերջին օրերին կորոնավիրուսով նոր հիվանդներ չեն գրանցվել»,- հայտնում է լրատվամիջոցը:
Երուսաղեմի «Հադասա» բժշկական կենտրոնը, որն Իսրայելում կորոնավիրուսով վարակված ամենաշատ հիվանդներն ուներ, երկուշաբթի տեղեկացրել է, որ այդ օրը միայն երեք նոր հիվանդ ունի:
Իսրայելն ակտիվ պատվաստումների արշավ էր սկսել դեկտեմբերից, և այժմ պատվաստվել է բնակչության կեսից ավելին: Դա հանգեցրել է կորոնավիրուսային վարակի դեպքերի նվազման: