|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 29-ից 30-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 46 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ խարդախության` 9, անձնական ունեցվածքի գողության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու` 5, յուրացման կամ վատնման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ընտանեկան բռնության և թմրամիջոցներ առաքելու կանոնները խախտելու` 3-ական, բնակարանային գողության, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, հարկերից խուսափելու, թմրանյութի հայտնաբերման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու և փաստաթուղթ կեղծելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, սպանության և վրաերթի 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: