|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական դերը Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու հարցում պետք է հիշեն բոլորը:
«Մենք Ադրբեջանի հետ հիանալի վստահության հարաբերություններ ունենք՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա: Դրանք կարող են ունենալ շատ ու շատ ասպեկտներ, որոնք փոխշահավետ են: Պատմականորեն լավ հարաբերություններ կան նաև Հայաստանի հետ: Մենք ունենք մեծ թվով ինտեգրացիոն գործընթացներ, որոնք զգալի օգուտներ են բերում Հայաստանին՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական: Ինչ վերաբերում է կատարվածին... Հավանաբար, Պուտինի անձնական դերը պատերազմը դադարեցնելու հարցում պետք է հիշեն բոլորը»,- ասել է Պեսկովը Аргументы и факты թերթին տված հարցազրույցում: