|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մարտի 27-ի առավոտյան ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել Գագիկ Հեբոյանը, ով հայտնել է, որ մարտի 26-ի 20:30-ից մինչեւ մարտի 27-ի ժամը 10:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք դռան ապակին կոտրելու եւ շարժիչի ծածկոցը բացելու միջոցով գողացել են Մալյան փողոցի՝ իրենց շենքի բակում կայանված, իրեն պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենայի «ԱԲՍ» համակարգը:
Դեպքի վայր ժամանած ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներին Գ. Հեբոյանը հայտնել է, որ ինքը աշխատում է Կոտաքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: