|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
«Ռոմայ»-ի և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն այսօր առավոտյան ժամանել է Villa Stuar բժշկական կենտրոն, որտեղ բուժզննում կանցնի, որից հետո պարզ կլինի, թե երբ ֆուտբոլիստը կվերադառնա մարզադաշտ։ Այդ մասին հայտնում է Football Italia-ն։
Հռոմեական ակումբում հույս ունեն, որ հայ ֆուտբոլիստը կվերականգնվի և պատրաստ կլինի Եվրոպա Լիգայի՝ «Այաքս»-ի դեմ հանդիպմանը։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք էր ստացել Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի՝ «Շախտյոր»-ի դեմ խաղում, որից հետո բաց էր թողել հռոմեական ակումբի հանդիպումները, նաև չէր կարողացել միանալ Հայաստանի հավաքականին՝ ԱԱ 2022թ որակավորման փուլի խաղերին մասնակցելու համար։
Աղբյուր՝ ArmSport.am