|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի քաղաքական դաշտը համալրվում է նոր կուսակցություններով: Նախօրեին հայտնի դարձավ, որ կուսակցություն է ստեղծում նաև «Սարգիս Կարոլինա» ընկերության գործադիր տնօրեն Երվանդ Թարվերդյանը: Կուսակցությունը կոչվելու է «Միացյալ Հայաստան»: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս կուսակցությունն ունենալու է ընդգծված պրոռուսական ուղղություն: Ավելին, մեր աղբյուրների փոխանցմամբ, Հայաստանում քաղաքական միավոր հիմնելու թեման Թարվերդյանը քննարկել է Ռուսաստանում գործող մի շարք հայ գործարարների հետ: Ի դեպ, հավելենք, որ «Սարգիս Կարոլինա» ընկերությունը տարիներ շարունակ Հայաստան ներմուծվող ալկոհոլային շուկայում առաջատար դիրքերում է եղել և պարբերաբար խնդիրներ է ունեցել գործարար Սամվել Ալեքսանյանի հետ՝ վերջինիս կողմից «Սարգիս Կարոլինա» ընկերության կողմից ներմուծվող օղիների կեղծման պատճառով: Ընդ որում, ոչ մեկ անգամ այս հարցով վարույթ է իրականացրել նաև ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը»,- գրում է թերթը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: