|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Նիդերլանդները 200 մարդու կուղարկի Հունաստան՝ հասկանալու, թե արդյոք հնարավոր է տուրիզմը պանդեմիայի ժամանակ: Նրանց կուղարկեն Ռոդոս կղզի ճանապարհորդության «ամեն ինչ ներառված է» համակարգով 399 եվրոյով, հաղորդում է BBC-ը:
Արձակուրդի ժամանակ ճանապարհորդները ստիպված կլինեն մնալ կուրորտի տարածքում եւ Նիդերլանդներ վերադառնալիս նրանք կմնան կարանտինի մեջ 10 օր:
Փորձի համար գրանցվել է արդեն 25 000 ցանկացող: Այն կազմակերպել է Sunweb զբոսաշրջային ընկերությունը: Ընտրված 187 անձանց արգելվել է լքել կուրորտը, եւ նրանք կապրեն Mitsis Grand Hotel հյուրանոցում, որտեղ կլինեն միակ հյուրերը:
Հիշեցնենք, որ պանդեմիայի սկզբից Նիդերլանդներում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1,25 մլն դեպք եւ մահվան 16 536 դեպք: