|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կարեն Քեռյանը նշանակվել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը մարտի 26-ին Բարձրագույն որակավորման կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նոր անշանակ նախագահ Կարեն Քեռյանին:
Կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով ԲՈԿ-ի անձնակազմին` նախարարն արդյունավետ աշխատանքային գործունություն է մաղթել Կարեն Քեռյանին: Վահրամ Դումանյանը հույս է հայտնել, որ ԲՈԿ-ին նոր նախագահին կհաջողվի իրագործել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ նոր օրենքի ընդունմամբ պայմանավորված գիտական աստիճանաշնորհման համակարգի բարեփոխումները:
«Մենք ակնկալում ենք բովանդակային աշխատանք. շահարկումներն ու տարատեսակ անվան արկումները ԲՈԿ-ի հետ չպետք է առնչություններ ունենան»,- ընդգծել է Վահրամ Դումանյանը:
Կարեն Քեռյանը շնորհակալություն է հայտնել գիտական աստիճանաշնորհման համակարգի ղեկավարման պատասխանատվությունն իրեն վստահելու համար` նշելով, որ համակարգի առաջ ծառացած խնդիրները պետք է լուծվեն համատեղ ուժերով:
«Շատ կարևոր են միասնական նպատակի սահմանումը և դրան մի տված ծրագրային բարեփոխումների իրականացումը»,- նշել է նա`ավելացնելով, որակնկալում է ԲՈԿ-ի անձնակազմի և ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցված ու արդյունավետ աշխատանք:
Հավելենք, որ Կարեն Քեռյանը ֆիզիկա մաթեմատիկական գիտությունների թեկնածու է, դասախոսում է Երևանի պետական և Հայաստանի ամերիկյան համալսարաններում, եղել է Հայաստանի թիմի ղեկավարն ուսանողական միջազգային օլիմպիադաներում: