|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Լիբանանի «Ազդակ» օրաթերթը հրատարակել է թերթի աշխատակից, սիրիահայ բանասեր Ավո Կաթրջյանի աշխատությունը Հայաստանի առաջին Հանրապետության մասին։ ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրքի բովանդակությունը «Ազդակ»-ում լույս տեսած հոդվածաշարքն է, որը տպագրվել է Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի առիթով։
Գրքում ներկայացվել են իրադարձությունների ժամանակացույցը, Հանրապետության կերտիչները եւ մայիսքսանության խորհրդին անդրադարձող հայրենի եւ սփյուռաքահայ գործիչների եւ մտավորականների մտածումները։
528 էջից բաղկացած գրքի հովանավորն է լիբանանահայ պետական-հասարակական գործիչ Հակոբ Բագրատունին։