|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն կարծում է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինն առանձնապես անհանգստացած չէ այն բանից, թե ինչ է մտածում Արևմուտքն իր մասին: Համապատասխան հայտարարությունը նա արել է՝ մեկնաբանելով վերջերս Պուտինի դեմ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կոշտ հայտարարությունը:
«Վարչապետ եղած վերջին հինգ տարիների ընթացքում ես մի քանի զրույց եմ ունեցել Պուտինի հետ, և, ըստ իմ տպավորությունների, նա կարող է ցանկացած պահի նայել քեզ և ասել այն, ինչ իրեն հարմար է»,- ասել է Կանադայի ղեկավարը՝ SiriusXM ինտերնետ ռադիոկայանին տված հարցազրույցում։
«Նրան առանձնապես չի հետաքրքրում, թե ինչ են մտածում իր մասին արևմտյան աշխարհը և Կանադան»,– հավելել է Թրյուդոն։