|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ղարաբաղում պատերազմից հետո շուրջ 1000 զինծառայող հաշմանդամության տարբեր խմբեր է ստացել: Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստին, պատասխանելով պատգամավորների հարցերին, հայտարարեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:
Նախարարը նշեց, որ այս պահին Ղարաբաղում պատերազմի ընթացքում վիրավորված զինծառայողների բժշկասոցիալական փորձաքննությունն ավարտական փուլում է եւ որ արդեն նախնական պատկեր կա: Այդպես, լուրջ վնասվածքներ է ստացել մոտ 500 քաղաքացի (1-ին եւ 2-րդ հաշմանդամության խումբ), որոնցից մոտ 150 մարդ 1-ին խումբն է կազմում:
«Պրոթեզավորման կարիք ունի մոտ մոտ 120 մարդ: Մոտ 500-ն աննշան վնասվածքներ է ստացել եւ հաշմանդամության 3-րդ խումբ կստանա կամ արդեն ստացել է: Ընդհանուր առմամբ, այս պահի դրությամբ մենք հաշմանդամության խումբ ենք տրամադրել շուրջ 1000 քաղաքացու»,- ասաց Առաքելյանը:
Նա շեշտեց, որ մոտ ապագայում քաղաքացիների պրոթեզավորումն իրականացվելու է խմբերով՝ կախված անդամահատման տեսակից: Այն կիրականացվի միջազգային չափանիշներին համապատասխան: «Պրոթեզները ձեռք են բերվել պրոթեզավորման արեւմտյան կենտրոններից»,- ասաց նախարարը: