|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱՄՆ Օհայո նահանգի Օքսֆորդ քաղաքի ղեկավար Մայք Սմիթը և քաղաքային խորհրդի անդամ Գլեն Էլլերբը ճանաչել են Արցախը:
Ամերիկայի Հայ դատի գրասենյակի կայքը տեղեկացնում է, որ Արցախի ճանաչման մասին բանաձևն ընդունվել է 2021 թվականի փետրվարի 2-ին՝ Մայամիի համալսարանի (Օքսֆորդ, Օհայո) ամերիկահայ ուսանողներ Էնդրյու Դևեդջյանի և Թերեզա Անիևի ջանքերով:
Օհայո նահանգում բնակվող 14 000 հոգանոց հայ համայնքը մշտապես զգացել է պետական աջակցությունը: Անցյալ շաբաթ էլ սենատորներ Շերոդ Բրաունը և Ռոբ Փորթմանը միացել են սենատոր Բոբ Մենենդեսի՝ նախագահ Բայդենին ուղղված նամակին, որով ԱՄՆ վարչակազմին կոչ է արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: