|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Այսօր Ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնում ընտրեց թեկնածուներից Արսեն Մկրտչյանին: 102 քվեաթերթիկից անվավեր է ճանաչվել 4-ը, Արսեն Մկրտչյանն ստացել է 87 ձայն, Արմեն Հայկյանցը՝ 11 կողմ ձայն:
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովում քննարկվեց Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը՝ երկրորդ փուլով: Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության երկրորդ փուլին կարող էին մասնակցել առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները՝ Արմեն Հայկյանցը և Արսեն Մկրտչյանը:
Առաջին փուլով «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարել էր, որ ընտրություն չի իրականացնելու և դրանով իրենց քաղաքական դիրքորոշումն են արտահայտում Նիկոլ Փաշինյանի՝ «վնգստացող դատավորներ» արտահայտության վերաբերյալ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի անդրադարձին: