|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Այսօր Բաքուն նորից հայտարարել է, թե իբր Հայաստանին է վերադարձրել ռազմագերի համարվող բոլոր ձերբակալվածներին:
Ադրբեջանի արտգործնախարարությունից «ՌԻԱ Նովոստի»-ին ասել են, թե միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն՝ ռազմական գործողությունների ավարտից հետո ձերբակալվածները չեն համարվում ռազմագերի եւ կկանգնեն օրենքի առաջ:
«Ձերբակալվածները պատասխանատվություն են կրում՝ համաձայն Ադրբեջանի Հանրապետության Քրեական օրենսգրքի: Նրանց վերաբերվում են համաձայն միջազգային իրավունքի եւ Ադրբեջանի օրենսդրության»-հայտարարել է այդ երկրի արտգործնախարարությունը: