|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կալուգայի մերձակայքում գտնվող օդանավակայանում Տու-22M3 ինքնաթիռի շարժիչների գործարկման ժամանակ կատապուլտը փորձարկելիս երեք ռուս զինծառայող է զոհվել: Այս մասին երեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է տարածաշրջանի ուժային կառույցների աղբյուրը:
ՌԴ ՊՆ-ն հաստատել է տեղեկությունը:
«Գետնին՝ շարժիչները գործարկելիս, կատապուլտներ են գործարկվել: Երեք մարդ զոհվել է, այդ թվում՝ գնդի հրամանատարը, որը նստած էր հրահանգչի տեղում»,- ասել է գործակալության աղբյուրը:
Կալուգայի շրջանի Կիրովսկի շրջանի հերթապահ կարգավարական միասնական ծառայությունը պարզաբանել է, որ տեղի բնակիչները չեն տուժել: