|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«Հունիսի 20-ին միգուցե տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ակնհայտ է, որ գործող իշխանությունները, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը պատրաստ է ամեն բանի, միայն թե իշխանությունը չկորցնի:
Մեր տեղեկություններով՝ նիկոլականները դիմել են թաղի հեղինակություններին: Մեր աղբյուրը նշում է, որ հատկապես մարզերում ՔՊ-ական «լավ տղերքը» ամեն հնարավոր ու անհնարին բան անելու են, որպեսզի նիկոլական իշխանությունը վերակենդանանա:
Ուշագրավ է, որ անգամ պաշտոններ ու լավ աշխատանքներ են խոստանում հատկապես Սյունիքի, Տավուշի և Կոտայքի մարզերում: «Իրավունքի» աղբյուրի խոսքով՝ սյունեցիներն ու տավուշցիները Նիկոլի իշխանությանը տանել չեն կարողանում, ինչն ակնհայտ կապված է սահմանային լարված իրավիճակի հետ, իսկ ահա Կոտայքի մարզում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ազդեցությունն այնքան մեծ է, որ Նիկոլի իշխանությունն իրար է խառնվել»,- գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: