|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Մարտի 19-ին տեսակապի միջոցով կայացավ զրույց ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի և Սլովենիայի ԱԳՆ պետքարտուղար Ստանիսլավ Ռաշչանի միջև:
Զրույցի ընթացքում քննարկվեցին հայ-սլովենական հարաբերությունների երկկողմ, ինչպես նաև բազմակողմ հարթակներում համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ անդրադարձ կատարվեց նախատեսված քաղաքական խորհրդակցությունների օրակարգին և ԱլԳ գալիք գագաթաժողովին:
ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը ներկայացրեց Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը և հրատապ խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Զրուցակիցները մտահոգություն հայտնեցին մարդասիրական աջակցության տրամադրման գործընթացի քաղաքականացման և արհեստական խոչընդոտների ստեղծման առնչությամբ:
ԱԳ նախարարի տեղակալն ընդգծեց միջազգային մարդասիրական, ինչպես նաև մարդու իրավունքների շարունակվող խախտումները բացառելու անհրաժեշտությունը։ Այդ համատեքստում նա անընդունելի համարեց Ադրբեջանի կողմից իր ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների խախտումները, մասնավորապես, ընդգծելով հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի և Լաչինի միջանցքով դեպի Արցախ մարդասիրական օգնության անխափան մուտք գործելու կարևորությունը: